Մեծ Բրիտանիան հաստատուն վետո Է դրել եվրաբանակի ստեղծման վրա
ԱՐԽԻՎ
Մեծ Բրիտանիան հաստատուն վետո Է դրել եվրոպական բանակի ստեղծման հեռանկարների վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը:
«Ո՛չ, մենք բացարձակ վետո ենք դրել եվրոպական բանակի ստեղծման վրա»,- ասել Է Ֆելոնը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե հեռանկարներ ունի արդյոք Եվրամիության բանակի ստեղծման ծրագիրը:
Եվրամիության զինված ուժերի ստեղծման պաշտպանությամբ ավելի վաղ հանդես են եկել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը եւ Եվրախորհրդարանի պատգամավորները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)