Brexit-ի ռիսկերը ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի համար միանշանակ բացասական կլինեն. Լագարդ
ԱՐԽԻՎ
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու տնտեսական հետեւանքները միանշանակ բացասական կլինեն ինչպես Եվրամիության, այնպես Էլ Մեծ Բրիտանիայի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Քրիստին Լագարդը՝ հունիսի 17-ին ելույթ ունենա լով Վիեննայում կայացած ֆինանսական խորհրդաժողովում:
Նրա խոսքով՝ ԱՄՀ-ն նոր հետազոտություն Է կատարել տնտեսության վրա Brexit-ի ազդեցության վերաբերյալ եւ մոտ ժամանակներս ծրագրում Է հրապարակել այն: Հետազոտության մեջ արված եզրակացությունները միանշանակ են, հայտնել Է նա. «Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու տնտեսական ռիսկերը որոշակիորեն բացասական կլինեն»:
Լագարդը նշել Է, որ գտնվելով ԵՄ-ում՝ Բրիտանիան ստացել Է բազմաթիվ դրական գործոններ. աշխատատեղեր, ուժեղ տնտեսություն, մուտք Եվրոպայի միասնական շուկա, ներդրումների հոսք երկիր:
Եվրամիությանը Մեծ Բրիտանիայի հետագա անդամակցության հարցի շուրջը հանրաքվեն կկայանա հունիսի 23-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)