Սերժ Սարգսյանը Վաղինակ Սարգսյանին նշանակել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնում
ԱՐԽԻՎ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 17-ին հրամանագիր է ստորագրել Վաղինակ Սարգսյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ նշանակելու մասին։
Հրամանագրում նշված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, որոշում եմ՝
Գնդապետ Վաղինակ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)