Մերկելն ու Պուտինը կհանդիպեն մինչ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը. ԶԼՄ-ներ
ԱՐԽԻՎ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարող են հանդիպում անցկացնել մինչ հուլիսի 8-9-ը Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Այս մասին հայտնում է Stuttgarter Nachrichten թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարական շրջանակների աղբյուրին։
Պարբերականի աղբյուրի տվյալներով՝ «լավագույն դեպքում նոր հանդիպումը կկայանա գագաթնաժողովից առաջ՝ լարվածության վերացման համար»։
Նշվում է, որ հանդիպմանը Գերմանիայի կանցլերը կփորձի հասնել Ուկրաինայի արևելքում Մինսկի համաձայնագրերի իրական կատարման։


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել