ԼՂ հակամարտության հանդեպ Ռուսաստանի դիրքորոշման մեղմացում ենք տեսնում. Ալի Հասանով
ԱՐԽԻՎ
Ադրբեջանի Փախստականների և հարկադիր վերաբնակների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Ալի Հասանովը քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին, հայտնում է APA-ն:
«Ես մշտապես քննադատել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, սակայն վերջին շրջանում մենք տեսնում ենք հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի օբյեկտիվ մոտեցում:
Այսօր Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի ղեկավարի միջնորդությամբ անցկացվելու է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Հուսով եմ, որ այդ հանդիպման ժամանակ ձեռք կբերվի առաջընթաց: Հավատում ենք, որ Ռուսաստանի նախագահը կորդեգրի օբյեկտիվ դիրքորոշում: Մենք ակնկալում ենք հակամարտության օբյեկտիվ կարգավորում»,- ասել է նա:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)