Տուսկը վերստին հորդորել Է բրիտանացիներին՝ քվեարկել ԵՄ-ին երկրի անդամակցությունը պահպանելու օգտին
ԱՐԽԻՎ
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցի շուրջ հանրաքվեից երեք օր առաջ հորդորել Է բրիտանացիներին՝ քվեարկել երկիրը եվրոպական հանրակցության կազմում պահպանելու օգտին:
«Ես դիմում եմ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին՝ մնացեք մեզ հետ: Դուք մեզ հարկավոր եք: Միասին մենք հաջողությամբ կդիմագրավենք ապագա մարտահրավերները: Անջատ-անջատ դա անելն ավելի բարդ կլինի»,-ասված Է հաղորդագրության մեջ, որը զետեղված Է Twitter-ում քաղաքական գործչի պաշտոնական հաշվում:
ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի հետագա անդամակցության հարցի շուրջ հանրաքվեն նշանակված Է հունիսի 23-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)