Ադրբեջանցիների միջեւ զանգվածային ծեծկռտուք Պետերբուրգում. կա մեկ սպանված
ԱՐԽԻՎ
Պետերբուրգում բանջարեղենի Սոֆիական շուկայում Ադրբեջանի քաղաքացիների միջեւ ծագած զանգվածային ծեծկռտուքում սպանվել է 43-ամյա Իսմայիլովը: 27-ամյա Հուսեյնովը ատրճանակով կրակել է Իսմայիլովի գլխին' պարտքի պատճառով: Զանգվածային ծեծկռտուքի մասնակից տասնյակ ադրբեջանցիներ բերման են ենթարկվել Սանկտ Պետերբուրգի Ֆրունզեի շրջանի թիվ 12 ոստիկանական բաժանմունք:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է fontanka.ru լրատվական կայքը' նշելով, որ ներկայում պարզաբանվում են տեղի ունեցածի հանգամանքները:
Մինչեւ ոստիկանների ժամանումը ենթադրյալ մարդասպանին ձերբակալել են շուկայի առեւտրականները' խիստ ծեծի ենթարկելով նրան: Ոստիկանությունը մահամերձ մարդասպանին հասցրել է հիվանդանոց:
Միջադեպի վայր մեծ թվով ոստիկանության հաշվարկներ եւ հատուկ ջոկատայիններ են բերվել:
Կայքը հայտնում է, որ ծեծկռտուքին մասնակցել են մինչեւ 200 ադրբեջանցիներ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)