Մենք պահպանում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և մեր հարգանքը փոխանցում նրանց ժառանգներին. Կանադայի վարչապետ
ԱՐԽԻՎ
Հայկական բարեգործական ընդհանուր միության Մոնրեալի կենտրոնակայանում հունիսի 21-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԲԸՄ լրատվական ծառայությունից, միջոցառմանը, որին ներկա է եղել ավելի քան 500 մարդ, մասնակցել է նաև Կանադայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Դիոնը:
«Մենք պահպանում ենք բոլոր նրանց հիշատակը, ովքեր տուժել են ցեղասպանությունից և մեր խորին հարգանքն ենք փոխանցում նրանց ժառանգներին, այդ թվում նրանց, ովքեր այժմ Կանադան անվանում են իրենց տունը»,- ասել է Դիոնը' ներկայացնելով Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի ողջույնի խոսքը:
Միջոցառումը սկսվել է մշակութային համարով' Ալեք Մանուկյանի անվան վարժարանի երգչախմբի կատարումներով:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)