ՌԴ ՊՆ-ն հերքել է Ռաքքայում ռուս զինծառայողների զոհվելու լուրերը
ԱՐԽԻՎ
Սիրիայի Ռաքքա նահանգում ռուս զինծառայողների զոհվելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնեշնիկովը:
«Միակ հարցը, որ մեզ մոտ ծագում է, այն է' ինչպես է ստացվում, որ նույն լուսանկարները համարյա միաժամանակ հայտնվում են «Իսլամական պետության» կայքում և ուկրաինացի հակառուսական քարոզիչների մոտ»,- ասել է նա:
Ավելի վաղ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կայքում, ինչպես նաև ուկրաինական մի շարք լրատվամիջոցներում հայտնվել էր տեղեկատվություն այն մասին, որ ԻՊ-ի կենտրոն Ռաքքա քաղաքի մոտակայքում մարտական գործողությունների ընթացքում ռուս զինծառայողներ են զոհվել:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)