ԱՄՆ դեմոկրատները մտադիր են հետաքննել Թրամփի կողմից ներմանն առնչվող շահերի հնարավոր բախումները. CBS News ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են ԱՄՆ-ում դեսպան Ալեքսանդր Դարչիևի մահվան պատճառը Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ) Յուրա Մովսիսյանը նշել է, որ Սարաջյանի ծառայություններով հետաքրքրված է եղել նաև ԱՄՆ-ի ազգային հավաքականը Գերմանիայի պաշտպանության նախարարությունը բանակում սեռական ոտնձգությունների դեմ պայքարի 34 միջոցառում է մշակել ԱՄՆ դեմոկրատները մտադիր են Կոնգոյում կանչել Թրամփի զանգվածային արտաքսումների գլխավոր կազմակերպիչներին. Axios Արաղչին ծաղրել է Ռուբիոյին՝ Իրանի վրա ԱՄՆ տնտեսական ճնշման մասին հայտարարությունների համար Նիկոլ Փաշինյանն կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին,կոնտեյներն ընկել է. վարդորդը վրացի է Հունաստանում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու՝ Եվրոպա 21 տոննա կոկաինի մաքսանենգության գործով Փաշինյանը վաղը կմեկնի Իռլանդիա «Գազպրոմը» և Սերբիան քննարկել են ռուսական գազի մատակարարումների երկարաձգումը 

Վատիկանի արխիվների վկայությունները կասկած չեն թողնում, որ Թուրքիայի իշխանությունները հայերին բնաջնջելու նպատակ են ունեցել

ԱՐԽԻՎ

Վատիկանի արխիվներում հայտնաբերված վկայությունները որևէ կասկած չեն թողնում, որ առաջին աշխարհամարտի տարիներին թուրքերը հայերին ոչ թե վերաբնակցնելու և պատերազմի վտանգից հեռու պահելու, ինչպես պնդում են Թուրքիայի ներկայիս իշխանությունները, այլ բնաջնջելու նպատակ են հետապնդել: Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում «Վատիկանը և Հայոց ցեղասպանությունը» խորագրով դասախոսության ընթացքում այս մասին ասաց գերմանացի պատմաբան Միխաել Հեզեմաննը՝ ներկայացնելով Հռոմի Սուրբ աթոռի արխիվներում կատարած իր ուսումնասիրության արդյունքները Հայոց ցեղասպանության հետ կապված փաստաթղթերի վերաբերյալ:

«Այդ ժամանակ Թուրքիայի իշխանությունները պլան են ունեցել ոչնչացնել քրիստոնյա բնակչությանը: Կան անհերքելի ապացույցներ առ այն, որ հայկական հարցի ուժով լուծումը ծրագրված էր դեռևս առաջին աշխարհամարտից տարիներ առաջ: Պատերազմն ընդամենը առիթ էր իրենց կողմից երկար սպասված պլանը իրականացնելու համար: Երիտթուրքերի նպատակն էր ուժեղացնել թուրք ազգը՝ ստեղծելով ընդհանուր արժեքներ դավանող համասեռ բնակչություն: Նրանք գտնում էին, որ ապագա Թուրքիան պետք է բաղկացած լինի բացառապես թուրքերից, որոնք համախմբված կլինեն մեկ կրոնի՝ սուննի իսլամի շուրջ: Այս տեսլականում ազգային և կրոնական փոքրամասնությունների համար տեղ չկար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց պատմաբանը՝ մեջբերելով Օսմանյան Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի կողմից 1915թ. հուլիսի 16-ին Վաշինգտոն հեռագրված զեկույցը. «Ըստ ամենայնի, սանձարձակվել է ազգի ոչնչացման մի ամբողջ արշավ, և այն այժմ ընթացքի մեջ է ընդվզման դեմ հակամիջոցներ կիրառելու պատրվակի տակ»:

Հեզզեմանը մեջբերեց նաև Օսմանյան Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի խոսքերը՝ ուղղված Գերմանիայի դեսպանատան աշխատակից Յոհան Մորդմանին՝ ըստ վերջինիս Բեռլին ուղարկած զեկուցագրից. «Թուրքական կառավարությունը պատերազմն օգտագործում է որպես առիթ իր ներքին թշնամիներից ազատվելու համար, որոնք են տեղի քրիստոնյաները, և սա կատարվում է առանց տեղի օտար ազգերի դիվանագիտական միջամտության»:

Առաջին աշխարհամարտի տարիներին Կոստանդնուպոլսում Սուրբ աթոռի պատվիրակ Անջելո Դոլչին 1915թ, օգոստոսի 20-ին գրել է. «Անհնար է պատկերացնել, թե ինչ է կատարվում երկրի ներսում: Ամբողջ հայկական ազգաբնակչությունը բռնի կերպով տեղահանվում է քաղաքներից և գյուղերից և տարվում է անհայտ ուղղությամբ: Երբեմն այդ դժբախտներին՝ ծերերին, թույլերին և երեխաներին թույլ են տալիս իրենց հետ վերցնել ամենաանհրաժեշտ իրերը, բայց մեծ մասամբ ժողովուրդը ոտքով չոր ու ցամաք անապատներով ստիպված են քայլել, շատերն ուժասպառ են լինում և մահանում են ամեն տեսակ զրկանքների ենթարկվելով: Մյուսները գնում են զինյալ էսկորտների ուղեկցությամբ, որոնք իբր թե պաշտպանում են նրանց, սակայն այդ էսկորտները շատ հաճախ հենց իրենք են ամենամեծ վտանգը ներկայացնում տեղահանվածների համար: Քարավաններից շատերը մորթվել են, հենց դուրս են եկել տեսադաշտից և հայտնվել են հեռավոր վայրերում: Տեղահանվածների ընդամենը 20 տոկոսն է հասել սիրիական անապատներում գտնվող համակենտրոնացման ճամբարներ: Մնացածը կամ սովամահ են եղել կամ հիվանդությունից են մահացել, կամ էլ մորթվել են: Արդեն հաջորդ տարի կենդանի է մնացել տեղահանվածների միայն 3 տոկո սը»:

Միխեիլ Հեզզեմանը ներկայացրեց նաև Էրզրումում կապուցինների ղեկավար հայր Նորբերտ Հոֆերի վկայություններն այն մասին, թե առաջին աշխարհամարտի տարիներին Թուրքիայից տեղահանված հայերը ինչ վիճակում են հասել Հալեպ. «Սովորաբար, Հալեպ էին հասնում միայն կանայք, որովհետև տղամարդիկ մորթվում են կամ ավելի շուտ մահանում են զրկանքներից ու սովամահությունից: Հալեպի Խանի թաղամասում նա տեսել է հարյուրավոր մարդկանց, ովքեր նստած են չոր գետնին: Նրանց մեծ մասը մայրեր են եղել, ովքեր գրկում պահել են իրենց՝ արդեն մեռած կամ դեռ շնչող երեխաներին: Մի կին, ով փորձել է մեղմացնել նրանց տառապանքները, պատմել է, որ այդտեղից ամեն օր մոտավորապես 20 դիակ է հանել»:

Գերմանացի պատմաբանը հավելեց, որ Վատիկանի փաստաթղթերով Թուրքիայի իշխանությունների վայրագությունների արդյունքում զոհերի ընդհանուր թիվը մեկ միլիոնից ավել է: Նա ընդգծեց, որ հայկական կաթոլիկ պատրիարքարանը 1916թ. փետրվարին գրել է, որ 1 միլիոն զոհ արդեն հաշվառված էր՝ նախքան սիրիական անապատներում տեղի ունեցած կոտորածը: Վանական Միքայել Լիբլը 1917թ. սեպտեմբերի 30-ին ասել է, որ 2.3 միլիոն հայերից, որոնք ապրում էին Թուրքիայում, մոտ 1.5 միլիոնը ոչնչացվել են թուրքերի կողմից:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ դեմոկրատները մտադիր են հետաքննել Թրամփի կողմից ներմանն առնչվող շահերի հնարավոր բախումները. CBS News ՌԴ ԱԳՆ-ում հայտնել են ԱՄՆ-ում դեսպան Ալեքսանդր Դարչիևի մահվան պատճառը Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Յուրա Մովսիսյանը նշել է, որ Սարաջյանի ծառայություններով հետաքրքրված է եղել նաև ԱՄՆ-ի ազգային հավաքականը Գերմանիայի պաշտպանության նախարարությունը բանակում սեռական ոտնձգությունների դեմ պայքարի 34 միջոցառում է մշակել ԱՄՆ դեմոկրատները մտադիր են Կոնգոյում կանչել Թրամփի զանգվածային արտաքսումների գլխավոր կազմակերպիչներին. Axios Արաղչին ծաղրել է Ռուբիոյին՝ Իրանի վրա ԱՄՆ տնտեսական ճնշման մասին հայտարարությունների համար Մեծ Բրիտանիայում ԱՄՆ բանակի սպա է ձերբակալվել՝ Ռուսաստանի օգտին լրտեսության կասկածանքով Նիկոլ Փաշինյանն կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին,կոնտեյներն ընկել է. վարդորդը վրացի է Հունաստանում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու՝ Եվրոպա 21 տոննա կոկաինի մաքսանենգության գործով Փաշինյանը վաղը կմեկնի Իռլանդիա «Գազպրոմը» և Սերբիան քննարկել են ռուսական գազի մատակարարումների երկարաձգումը Ի՞նչ ճնշում՝ մեզ փակելո՞ւ են ԱԺ-ում, սովածանանք, ենթարվենք․ Փաշինյանը Դոն Կառլեոնեն չի․ ԽաչատրյանԾնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները Նույնիսկ Բաքվում նման անմարդկային պայմաններ չկան․ Պողոսյանը՝ Նուբարաշեն ՔԿՀ-ի, ընդդիմության մասին (տեսանյութ) Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է TRIPP–ի մասին օրենքը Գրկախառնության պահին կտրող-ծակող գործիքով հարվածել է ընկերուհուն․ նոր մանրամասներ Իսպանիայում համընդհանուր գործադուլը վերածվել է բախումների․ ավելի քան 10 մարդ վիրավորվել էԿյանքից հեռացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը Ուիթքոֆն ու Քուշները առաջիկա օրերին կարող են այցելել Ռուսաստան և ՈւկրաինաԷրդողան. մարդկությունը կանգնած է պատմության ամենալուրջ կլիմայական ճգնաժամերից մեկի առաջՎատ բան եմ ասում, բայց սրտի կաթված կարող է լինել բոլորիս հետ՝ ցանկացած պահ․ ի՞նչ կապ ունի նախարարըՀակառակորդը պետք է ընդունի Թեհրանի պահանջները կամ կապիտուլյացիայի ենթարկվի. Իրանի ՊՆ Կրեմլում քննարկում են ԱԽՏՀ գագաթնաժողովում Պուտինի և Թրամփի հանդիպման հնարավորությունը Իտալիայում դպրոցների պայթեցման սպառնալիքների պատճառով Մելոնին արտակարգ խորհրդակցություն է հրավիրելՔուշներ. ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները մասնակցել են Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով քննարկումներինՓաշինյանը և Էրդողանն ընդգծել են ՀՀ-Թուրքիա հարաբերություններն առաջ մղելու և ավարտին հասցնելու կարևորությունը Երևանում կայանված «Audi»-ից գnղացել են 8 միլիոն դրամ Թռչող մարդը NASA-ում, գրոհ ուղիղ եթերում և 75-ամյա «սպարտացին»․ կադրեր, որոնց դժվար է հավատալ (տեսանյութ) «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ միջադեպը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է կազմակերպությունում Հայաստանի մասնակցության վերականգնման պայմանը Ահաբեկչական դավադրություն և միջուկային վտանգ. Փաշինյան-Էրդողան հանդիպում է տեղի ունեցել (տեսանյութ) Հայաստանին զրկել են նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից. Պեսկով Բուհերում ուսման վարձերի փոխհատուցման գործընթացի նկատմամբ վերահսկողությունն ավարտվել է․ շահառուներին վերադարձվել է 153 մլն դրամ Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքիցՎրաստանի արևմուտքում չորս մարդ է ձերբակալվել «գողական աշխարհի» հետ կապերի մեղադրանքով Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր ՀԱՊԿ-ը կարձագանքի Հայաստանի անգործությանը․ Կրեմլի խոսնակAirbus-ը գերազանցել է Boeing-ի 20-ամյա ռեկորդը․ ինքնաթիռն առանց վայրէջքի անցել է ավելի քան 23 հազար կմՈւկրաինան մերժել է ԱՄՆ-ի առաջարկը՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների սահմանները փոխելու վերաբերյալ․ The TelegraphՊԵԿ-ում քնարկվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագրի իրականացման ընթացքը Բերդի բնակչի տանը հայտնաբերվել են ինքնաձիգի լիցքավորված պահեստատուփեր և սվին-դանակներԼեհաստանում երկու տղամարդու են ձերբակալել․ նրանք սպառնացել են կրկնել Կրակովի ահաբեկչությունը Կասեցվել է Լոռու Նոր Խաչակապի միջնակարգ դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունըՖինլանդիայի նախագահը զարմացրել է Պուտինի մասին հայտարարությամբ․ նրան անվանել է «շատ խորաթափանց և լավ պատրաստված» զրուցակիցԱբու Դաբիում բանակցություններից հետո ԱՄՆ ներկայացուցիչները կհանդիպեն Պուտինին և ԶելենսկունՀարվին ԱՄՆ-ի հավաքականի ցուցակում էր, բայց ընտրեց Հայաստանը. Յուրա ՄովսիսյանԶելենսկին հեգնական ակնարկով է անդրադարձել Թրամփի՝ Գրենլանդիան ձեռք բերելու ցանկությանըՆԱՏՕ-ի կործանիչները չեն կարողացել կանգնեցնել անօդաչուին․ արձակված հրթիռն ընկել է Լիտվայի տարածքում
Ամենադիտված