Պաղեստինցի կինը երկու իսրայելցու վիրավորելուց հետո սպանվել է
ԱՐԽԻՎ
Իսրայելցի զինվորականները կրակ են արձակել պաղեցտինցի կնոջ ուղղությամբ, ով մեքենա վարելիս բախվել է մեկ այլ մեքենայի Հորդանան գետի արևմտյան ափին և վիրավորվել երկու իսրայելցու:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ նա բախվել է Քիրյաթ Արբա բնակավայրի ուղու մոտ կանգնած մեքենային:
Զինվորները ենթադրում են, որ կինը փորձել է կանխամտածված խոյահարում իրականացնել՝շարունակելով արաբական հարյուրավոր հարձակումների շարքը, որոնց հետևանքով անցած աշնանից արդեն մահացել է համարյա 40 մարդ: Բանակի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ տեղում գտնվող զինվորները կրակ են բացել հարձակվողի ուղղությամբ, ինչի արդյունքում նա մահացել է:
Տուժած իսրայելցիները թեթև վնասվածքներով հոսպիտալացվել են:
Տեղական ԶԼՄ-ները ենթադրում են, որ պաղեստինցի կնոջ թիրախը անցորդներն էին, հնարավոր է՝ հերթապահող զինվորները, սակայն նա կորցրել է վերահսկողությունն ու հարվածել կանգնած մեքենային:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)