Օլանդը կոչ է արել արագացնել Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ն լքելու գործընթացը
ԱՐԽԻՎ
Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիությունը լքելու գործընթացը հարկավոր է հնարավորինս արագացնել: Այնուհետև դրան պետք է հաջորդեն նոր բանակցություններ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ համաձայն «ՌԻԱ Նովոստի»-ի՝ Բրյուսելում մինչ գագաթնաժողովը այդ մասին իր ելույթում ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Մեծ Բրիտանիայում հունիսի 23-ին կայացել է հանրաքվե՝ ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի անդամակցության հարցի շուրջ: Պաշտոնական տվյալներով՝ երկրի լքելուն կողմ է քվեարկել բրիտանացիների 51,9%-ը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն