ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Ստամբուլի օդանավակայանի ահաբեկչությունը
ԱՐԽԻՎ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է ահաբեկչական գործողությունը Ստամբուլի միջազգային օդանավակայանում՝ ցավակցություն հայտնելով հարձակման զոհերի ընտանիքներին, ինչպես նաեւ Թուրքիայի ժողովրդին եւ իշխանություններին: Տարածված գրավոր հայտարարության մեջ նա երկրներին կոչ է արել ավելի ակտիվորեն պայքարել ահաբեկչության դեմ:
«Գլխավոր քարտուղարը հուսով է, որ այդ հանցագործության մեղավորները կբացահայտվեն եւ կենթարկվեն արդարադատության: Նա հաստատակամորեն իր պաշտպանությունն է հայտնում Թուրքիային այդ սպառնալիքի դեմ պայքարում եւ ընդգծում է ահաբեկչության եւ բռնի ծայրահեղականության դեմ պայքարի ուղղությամբ տարածաշրջանային եւ միջազգային ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը»,- ասված է Պան Գի Մունի դիվանատան տարածած հաղորդագրության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)