ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգիրքը
ԱՐԽԻՎ
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց քաղաքական համաձայնության արդյունքում ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախագծին կողմ քվեարկեց 104, դեմ՝ 5, ձեռնպահ՝ 2 պատգամավոր:
Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով, մասնավորապես, նախատեսվում է ներդնել ընտրողների մատնահետքերով գրանցման համակարգ, ինչի համար մինչ քվեարկությունը բոլոր ընտրողները պետք է նախագրանցվեն և ստանան նույնականացման քարտեր: Նախատեսվում է բոլոր ընտրատեղամասերում տեղադրել տեսախցիկներ և ապահովել ընտրական գործընթացի ուղիղ հեռարձակում: Առաջարկվող փոփոխություններով ընտրական գործընթացին մասնակից քաղաքական ուժերի համար առավել մատչելի են դարձվում ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակները: Վերջին փոփոխությունն ու ժի մեջ կմտնի օրենքի ընդունումից հետո՝ անկախ ֆինանսական միջոցների առկայությունից:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)