Չավուշօղլուն հերքել է Ինջիրլիքի ռազմաբազան Ռուսաստանին տրամադրելու հնարավորությունը
ԱՐԽԻՎ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հերքել է Ինջիրլիքի ռազմաբազան Ռուսաստանի համար բացելու հնարավորությանը' հայտնելով, որ նախօրեին իր արած հայտարարությունը սխալ է մեկնաբանվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական T24 լրատվական գործակալությունը:
«Ես նման արտահայտություն չեմ արել: Ասել եմ, որ բոլորի հետ կարող ենք համագործակցել: Ինջիրլիքի ռազմաբազայի վերաբերյալ որևէ խոսք չի գնացել»,- ասել է Չավուշօղլուն:
Համաձայն թուրքական TRT հեռուստաընկերությանը տված հարցազրույցի' Չավուշօղլուն ասել էր. «ԻՊ-ի դեմ մենք բոլորի հետ համագործակցության մեջ ենք: Տեղյակ եք, որ Ինջիրլիքի ռազմաբազան բացել ենք բոլոր նրանց համար, ովքեր ԻՊ-ի դեմ ակտիվ պայքար են մղում: Ինչո՞ւ նույնը չանենք Ռուսաստանի հետ»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)