Ղազախստանը դեմ է ԼՂ հակամարտության բանակցություններում նոր միջնորդների ներգրավմանը
ԱՐԽԻՎ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում նոր միջնորդների կարիք չկա, բավական է ապահովել Մինսկի խմբի պայմանավորվածությունների իրականացումը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարար Էրլան Իդրիսովը:
«Ստեղծվել է հատուկ Մինսկի խումբ, որի համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան: Կարծում եմ, որ նոր միջնորդներ որոնելու անհրաժեշտություն չկա»,- Աստանայում տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Իդրիսովը:
Ղազախստանի ԱԳ նախարարի կարծիքով' Մինսկի խմբի շրջանակում հստակ ձևակերպվել են ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքները, այդ պատճառով հարկավոր է ապահովել այդ պայմանավորվածությունների իրականացումը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)