ԵԱՀԿ ԽՎ նախագահ է ընտրվել ավստրիացի Քրիստին Մուտոնենը
ԱՐԽԻՎ
Թբիլիսիում ընթացող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 25-րդ նստաշրջանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով կառույցի նախագահ է ընտրվել ավստրիացի խորհրդարանական Քրիստին Մուտոնենը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ լրատվական ծառայությունից, Մուտոնենը նախկինում զբաղեցրել է ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահի պաշտոնը:
ԵԱՀԿ ԽՎ նորանշանակ նախագահը նշել է, որ ակտիվ աշխատելու է ԵԱՀԿ անդամ պետությունների կառավարությունների և ԵԱՀԿ այլ ինստիտուտների հետ' ավելի սերտ համագործակցություն ծավալելու համար: «Խորհրդարանականները կարող են ակտիվ դեր խաղալ խաղաղության և կայունության ապահովման գործում: Պարտավորված կլինեմ համոզվելու, որ նրանք ունեն դա ապահովելու հնարավորություն»,- ասել է Մուտոնենը:
Երեք տարի ժամկետով ԵԱՀԿ ԽՎ նախագահի տեղակալներ են ընտրվել լիտվացի Վիլիա Ալեկնետե Աբրամիկիենը, ադրբեջանցի Այազ Գուլիևը, պորտուգալացի Իզաբել Սանթոսը: Մեկ տարի ժամկետով ԵԱՀԿ փոխնախագահի պաշտոնը կզբաղեցնի ռումինացի Վիկտոր Դոբրեն:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)