Եվրահանձնաժողովն ավարտել է ՀԱԷԿ-ի անվտանգության և ռիսկերի վերաբերյալ փորձագիտական գնահատականը
ԱՐԽԻՎ
Եվրոպական հանձնաժողովն ավարտել է Հայաստանի ատոմային էլեկտրակայանի ռիսկերի և անվտանգության վերաբերյալ փորձագիտական գնահատականը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը:
ՀԱԷԿ-ին առընթեր միջուկային անվտանգության պետական հանձնաժողովը 2015թ. օգոստոսին Եվրոպական հանձնաժողովին ներկայացրել է հայկական ատոմակայանի ռիսկերի և անվտանգության վերաբերյալ զեկույցը' փորձագիտական գնահատականի համար:
«Փորձագիտական գնահատականն իրականացվել է 2016թ. հունիսի 21-22-ը Հայաստանում: 10 հոգուց բաղկացած խմբում ընդգրկված էին Եվրոպական միջուկային անվտանգության կարգավորող խմբի անդամ ԵՄ 8 երկրների ներկայացուցիչներ և ևս երկու ներկայացուցիչ Եվրոպական հանձնաժողովից»,- ասված է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը