Լեհաստանում և Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի գումարտակների տեղակայման հարցում Բելառուսը ուղիղ սպառնալիք չի տեսնում
ԱՐԽԻՎ
Լեհաստանում և Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի գումարտակների սպասվող տեղակայման հարցում Բելառուսն ուղիղ սպառնալիք չի տեսնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ելենա Կուպչինան:
«Լեհաստանում և Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի հավելյալ զորամիավորումների տեղակայման հարցը մենք Բելառուսում չենք դիտարկում որպես սպառնալիք»,-ասել է Կուպչինան Կիևում ընթացող ԵՄ Արևելյան գործընկերություն ծրագրի անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ դաշինքի երկրների առաջնորդները որոշում են կայացրել Լեհաստանում ու Բալթյան երկրներում ստեղծել 4 բազմազգ գումարտակ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)