Ծիծաղելի է, երբ ՀԱԿ-ը հանկարծ ինչ-որ չափով բարեկամացավ ԲՀԿ-ի հետ. Արշակ Սադոյանը
ԱՐԽԻՎ
«Ինձ համար ծիծաղելի է, երբ ՀԱԿ-ն հանկարծ ինչ-որ չափով բարեկամացավ ԲՀԿ-ի հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ազգային համագործակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Արշակ Սադոյանը:
«Զարմանում եմ, որ այդքան մեծ փորձ ունեցող Լևոն Տեր-Պետրոսյանը ո՞նց էդքան հեշտությամբ էդ կուտը կերավ: Ես 2007-ի նոյեմբերին պաշտոնապես հայտարարել եմ, որ ՀՀՇ-ի նպատակը ոչ թե հեղափոխական գործունեություն ապահովելն է, այլ հասնել նրան, որ առաջիկայում պարլամենտում տեղեր ունենան»,- նշեց Սադոյանը:
Անդրադառնալով հնարավոր կոալիցիայի կազմմանը՝ Սադոյանն ասաց, որ եթե այն նույն ձևաչափով չպահպանվի, շատ արհեստական կլինի ու կարծիք հայտնեց, որ այն նույնը կմնա՝ ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի