Թուրքական փողոցներն ու հրապարակները լի են մոլեռանդներով. թուրքագետ
ԱՐԽԻՎ
Թուրքագետ Լևոն Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Թուրքիայում տիրող իրավիճակը բավական ռիսկային է տեղի էթնիկ-կրոնական փոքրամասնությունների համար: Արդեն իսկ որոշ քաղաքներում հարձակումներ են իրականացվել ալևիների բնակավայրերի, տների վրա: Անկարայում և այլուր սիրիացիներին պատկանող խանութների ու տների դեմ ևս հարձակումներ են եղել:
Այս բարդ իրավիճակում հրապարակում են հայտնվել արմատական, մոլեռանդ կրոնական տարրեր, ազգայնամոլական տարբեր շրջանակներ, որոնք կարող են նմանատիպ տարբեր հրահրումներ ու սադրանքներ իրականացնել:
Այս առումով որոշակի վտանգներ կարող են լինել նաև հայ համայնքի հետ կապված: Միշտ նման լարված իրավիճակներում տարբեր ուժերի կողմից հենց այս հատվածներն են դառնում թիրախ:
Իսկ հիմա թուրքական փողոցներն ու հրապարակները լի են տարբեր «արժեքային» կողմնորոշում ունեցող մոլեռանդներով:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)