Բակո Սահակյանը գնահատել է ԼՂ-ում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը
ԱՐԽԻՎ
Lenta-ին տված հարցազրույցում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովող գործոններից մեկը ԼՂՀ զինված ուժերն են:
«Նոր պատերազմի հավանականությունը կախված է մի շարք գործոններից: Ամենագլխավորները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի մարտունակությունն ու հակամարտության ուժային լուծման անընդունելիության մասին միջազգային հանրության հստակ դիրքորոշումներն են»,- հայտարարել է Բակո Սահակյանը:
ԼՂՀ նախագահը հավելել է, թե լայնամասշտաբ և տևական պատերազմը կդառնա անհամեմատ ավելի մեծ աղետների կատալիզատոր ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ ողջ աշխարհում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)