Էջմիածնի Թումանյան 21 շենքի բնակարաններից մեկի պատշգամբում հրդեհ է բռնկվել
ԱՐԽԻՎ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 19-ին, ժամը 15.10-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի պատշգամբում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ս. Բ.-ին պատկանող պատշգամբում տեղի է ունեցել 3 կգ-ոց գազի բալոնից արտահոսք հրդեհի բռնկումով և այրվում է 4 քմ փայտե թափոն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.10-ին, մարվել՝ 15.18-ին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)