Թունիսում ոչնչացվել է ահաբեկչական բջիջ
ԱՐԽԻՎ
Թունիսի ուժայինները ոչնչացրել են երկրի հարավարևելյան Սուս նահանգում գտնվող ահաբեկչական բջիջը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Խմբավորման մասնակիցներից մեկը ձերբակալվել էր, ինչն օգնել է բջջի հետքը գտնել: Նրան հարցաքննելուց հետո ուժայինները օպերացիա են իրականացրել և ձերբակալել են մնացածին: Ահաբեկիչների թիվը հայտնի չէ:
2015-ի հունիսին Սուս նահանգի Էլ-Կանտաուի առողջարանում ահաբեկչություն էր տեղի ունեցել, որի արդյունքում զոհվել էր 40 մարդ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր վրա էր վերցրել պատասխանատվությունը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)