Միյատովիչը Թուրքիային հորդորել է հարգել ԶԼՄ-ների ազատության իրավունքը
ԱՐԽԻՎ
Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հորդորել է Թուրքիայի իշխանություններին ապահովել զանգվածային լրատվամիջոցների ու լրագրողների անվտանգությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ գրասենյակը:
«Ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությունները պետք է պաշտպանվեն, սակայն նրանք էլ իրենց հերթին պետք է պաշտպանեն մամուլի ազատությունն ու աջակցեն ժողովրդավարության ամրապնդման հարցում լրագրողների ունեցած դերակատարությանը: Ամբողջությամբ գիտակցելով, թե ինչ դժվարին ժամանակներ է ապրում Թուրքիան, այդուհանդերձ տեղական իշխանությունները պետք է ապահովեն մեդիայի ազատությունը' հավատարիմ իրենց միջազգային հանձնառությունների»,- նշել է Միյատովիչը:
Անդրադառնալով այն փաստին, որ Թուրքիայի ռադիո և հեռուստաընկերությունների բարձրագույն խորհրդի որոշմամբ փակվել է գյուլենականներին հարող շուրջ 25 հեռուստաընկերություն և ռադիո' Միյատովիչն ասել է. «Օգտագործելով իմ մանդատի ողջ ուժը' ես կոչ եմ անում Թուրքիայի իշխանություններին ապահովել բազմակարծությունը, տեսակետների բազմազանությունն ու հարգել լրագրողների անվտանգության իրավունքը' հավելելով, որ Թուրքիայում մեդիայի ազատության խնդրի հետ կապված իր գրասենյակը բազմաթիվ դիմումներ է ստացել նախորդ տարիներին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)