Գագիկ Ծառուկյանը մանուկ հասակում իր ուժի և աշխուժության համար հայտնի է եղել Փոքր Մհեր մականվամբ
ԱՐԽԻՎ
Lurer.com–ը Գագիկ Ծառուկյանի մամլո քարտուղարին խնդրել է պատասխանել այն հարցին, թե որտեղից է առաջացել պարոն Ծառուկյանի «Դոդի-Դոդենց Գագո» մականունը:
Հարցին ի պատասխան Գ. Ծառուկյանի մամլո քարտուղարը նշել է հետևյալը. «Գիտեք, դեռևս շատ մանուկ հասակում Գագիկ Ծառուկյանը շատ աշխույժ, ակտիվ ու աչքի ընկնող երեխա է եղել և օժտված է եղել բնատուր ուժով: Այդ բոլոր հատկանիշներն այնքան ցայտուն են արտահայտված եղել, որ ամբողջ Աբովյանի տարածաշրջանում նրան Փոքր Մհեր անունով են կոչել: Ու քանի որ իր ակտիվ ու աշխույժ կենսակերպով Գագիկ Ծառուկյանը մշտապես շատերի ուշադրության կենտրոնում է եղել և շատերին է հետաքրքրել, թե ով է այս ակտիվ երեխան՝ երբ մարդիկ փորձել են այնպես բացատրել, որ ճանաչեն նրան, ասել են, որ նա Դոդենց Գագոն է: Ինչու Դոդենց, որովհետև Ծառուկյանների գերդաստանում հաղթանդամ մի տղամարդ է եղել, որը սնվել է մեծ ամաններով, իսկ ինչպես գիտենք դրանք ժողովրդական լեքսիկոնում կոչվում են «դոդ»՝ այսինքն մեծ ամաններ»:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)