Ռազմական ավիացիոն համալսարանի շրջանավարտները վիճակահանությամբ որոշել են ծառայության վայրերը
ԱՐԽԻՎ
ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում հուլիսի 22-ին տեղի է ունեցել շրջանավարտների ծառայության վայրերի ընտրության վիճակահանություն: Ծառայության վայրերի ընտրության վիճակահանությանը ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
Ավիացիայի, կապի և հակաօդային պաշտպանության մասնագետների հմտություններ ձեռք բերած բոլոր շրջանավարտները Ռազմական ավիացիոն համալսարանում ուսումնառության ընթացքում անցել են համապատասխան որակավորման դասընթացներ, հաջողությամբ հանձնել են ավարտական քննությունները և պատրաստ են հետագա ծառայությունը շարունակել զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումներում: Կարճատև արձակուրդից հետո երիտասարդ սպաները կմեկնեն զորամասեր՝ համալրելով զինված ուժերի սպայակազմի շարքերը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)