Երևանի չգործող կազմակերպության տարածքում հրդեհ է բռնկվել
ԱՐԽԻՎ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 22-ին, ժամը 15.16-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Սարմի փողոցի թիվ 103 հասցեում գտնվող չշահագործվող շինության տանիքից ծուխ է նկատվում և այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այվազովսկու փողոցի թիվ 14 հասցեում գտնվող «Վալերիա Թրեյդ» չգործող կազմակերպության տարածքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.44-ին, մարվել՝ 16.03-ին:
Այրվել է խոտածածկույթ և աղբ (մոտ 300 քմ) և չշահագործվող շինության տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 10 քմ):


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)