Քննարկվում է որպես պատանդ մնացած ոստիկանների ազատ արձակման հարցը. ԱԱԾ
ԱՐԽԻՎ
Ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող զինված խմբի անդամները կամովի արդեն ազատ են արձակել երկու շարքային ոստիկանի: Նշել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանը:
«Բանակցային գործընթացը շարունակվում է: Քննարկվում են դեռևս որպես պատանդ մնացած մյուս երկու ոստիկանների ազատ արձակման, ինչպես նաև վերջին օրերին բանակցությունների առարկա հանդիսացող այլ հարցեր: Այս պահին այլ տեղեկատվություն չեմ կարող հրապարակել»,-ասաց Սամսոն Գալստյանը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)