Մյունխենի ոստիկանությունը չի բացառում հրաձգության և Անդերս Բրեյվիկի հարձակման միջև կապը
ԱՐԽԻՎ
Մյունխենի ոստիկանությունը չի բացառում, որ զինված հարձակումը կապ ունի 2011 թվականին Նորվեգիայում Անդերս Բրեյվիկի իրականացրած կրկնակի հարձակման հետ: Այս մասին ասել է ոստիկանության ղեկավար Հուբերտուս Անդրեն:
Անդերս Բրեյվիկը 2011 թվականի հուլիսի 22-ին Օսլոյի կենտրոնում պայթյունի և նորվեգական աշխատավորական կուսակցության երիտասարդական ճամբարում կատարված հարձակման հեղինակն է: Կրկնակի հարձակումների հետևանքով զոհվել էր 77 մարդ, վիրավորվել 151-ը:
2016 թվականի հուլիսի 22-ին Գերմանիայի Մյունխեն քաղաքի «Օլիմպիա» առևտրի կենտրոնում զինված հարձակման հետևանքով սպանվել է 9, հոսպիտալացվել է 27 մարդ: Տեղի ոստիկանությունը հաղորդել է, որ զինված հարձակվողը 18-ամյա իրանցի է եղել: Հանցագործության դրդապատճառները դեռ հայտնի չեն: Ոստիկանության տվյալների համաձայն՝ երիտասարդը գործել է միայնակ և հավանական տարբերակ է այն, որ քաղաքացիների ուղղությամբ կրակ բացելուց հետո ինքնասպան է եղել:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)