Մյունխենում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվածների մեծ մասն անչափահասներ են
ԱՐԽԻՎ
Մյունխենում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվածների մեծ մասը անչափահասներ են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է քաղաքի ոստիկանապետ Հուբերտուս Անդրեան:
«Երկու զոհվածները 15 տարեկան են, 3-ը' 14, մեկական' 17, 19, 20 և 45 տարեկաններ են»,-ասել է Հուբերտուս Անդրեն մամուլի ասուլիսի ժամանակ:
Հուլիսի 22-ի երեկոյան Մյունխենի «Օլիմպիա» առևտրի կենտրոնի շրջանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով, վերջին տվյալների համաձայն, մահացել է 10 մարդ, 27-ը' վիրավորվել: Ոստիկանությունը հայտնել է, որ կրակ բացողը եղել է 18-ամյա իրանցի երիտասարդը: Գործողության պատճառները դեռ հայտնի չեն:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը