Մեծ յոթնյակի երկրները շտապեցնում են Բրիտանիային ԵՄ կազմից դուրս գալու վերաբերյալ բանակցությունները սկսելու հարցում
ԱՐԽԻՎ
Մեծ յոթնյակի երկրները ցանկանում են, որ Բրիտանիայի' ԵՄ կազմից դուրս գալու վերաբերյալ բանակցությունները սկսվեն հնարավորինս շուտ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով РИА Новости-ն, ասել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Միշել Սափ ենը: Բրիտանիայի կառավարությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել է, որ ժամանակ է պահանջվում գործընթացը սկսելու համար:
Այնուամենայնիվ, ԵՄ-ն շտապեցնում է Բրիտանիային գործընթացը սկսելու հարցում եւ հրաժարվում է նախնական բանակցություններ անցկացնել:
Հունիսի 23-ին Եվրամիության անդամակցության վերաբերյալ Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեում հաղթեցին Եվրամիությունից դուրս գալու կողմնակիցները: Ինչպես վկայում են վերջնական արդյունքները, որոնք հրապարակվել են բոլոր 382 ընտրական տարածքների քվեաթերթիկների տվյալների ամփոփման արդյունքներով, բրիտանացիների 52 տոկոսը (17,41 միլիոն մարդ) քվեարկել Է ԵՄ-ին Միացյալ Թագավորության անդամակցության դադարեցման օգտին, 48 տոկոսը (16,14 միլիոն մարդ) հանդես Է եկել եվրաինտեգրացման շարունակման օգտին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)