«Verizon»-ը գնում է «Yahoo!»-ի գործող բիզնեսը 4.83 միլիարդ դոլարով
ԱՐԽԻՎ
Ինտերնետ ծառայություններ մատուցող ամերիկյան «Verizon Communications» ընկերությունը գնում է «Yahoo!» ինտերնետ-ընկերության գործող բիզնեսը 4.83 միլիարդ դոլարով: Այս մասին ասվում է երկու ընկերությունների համատեղ հայտարարության մեջ: Համաձայն գործարքի` «Verizon Communications»-ը«Yahoo!»-ն կմիավորի «America Online»(AOL) մեդիագրուպի հետ, որն այն արդեն ձեռք էր բերել 2015-ին:
Գործարքը պահանջում է «Yahoo!»-ի կարգավորող մարմինների և բաժնետերերի համաձայնությունը, որը կավարտվի 2017-ի առաջին եռամսյակում: Մինչ այդ` «Yahoo!»-ն կգործի որպես անկախ կազմակերպություն:
Ըստ հաղորդագրության` «Yahoo!»-ի և «AOL»-ի ակտիվների միավորումը թույլ կտա ստեղծել գլոբալ բրենդների աշխարհում ամենախոշոր պորտֆելներից մեկը. դրանում միավորված կլինեն 25 բրենդներ, որոնք կազմակերպությունը կարող է զարգացնել առաջիկայում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)