Եգիպտոսում նախաձեռնել են Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց
ԱՐԽԻՎ
Եգիպտոսի ավելի քան երեք հարյուր պատգամավորներ ստորագրել են Օսմանյան կայսրությունում 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը խորհրդարանում քվեարկության դնելու հարցման ներքո: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հաղորդում է Youm7 պարբերականը:
Հարցման նախաձեռնողն է եգիպտացի հայտնի լրագրող և պատգամավոր Մուստաֆա Բաքրին: Նրա գործընկերոջ՝ Ֆաիզա Բարաքյաթայի խոսքով՝ բանաձևը, ընդունման դեպքում, «կլինի պատասխան Եգիպտոսի նկատմամբ Թուրքիայի թշնամական գործողությունների և պաշտոնական Անկարայի՝ Եգիպտոսի ներքին գործերին խառնվելու փորձերին»:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը