Բանակցությունները պետք է լինեն հավասարը հավասարին. Րաֆֆի Հովհաննիսյանը Խորենացիում է (տեսանյութ)
ԱՐԽԻՎ
Իր զորակցությունը հայտնելու էր եկել նաև «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրա կարծիքով՝ իշխանությունն այսօր պետք է կենտրոնանա ազգային օրակարգի վրա, և այսօր տեղի ունեցող իրադարձությունները հինգ տարի առաջ ընտրությունների անարդար լուծման շարունակությունն են. «Ժողովուրդը պետք է շարունակի զորակից մնալ հայրենակիցներին, եղբայրներին, ովքեր ներկայացնում են մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնության տեսակետը: Իշխանությունը պետք է վայր դնի իր լիազորությունը և հավասարը հավասարի խոսի այս տղաների հետ, հավելյալը արյունահեղության, հեղաշրջման կբերի և ոչ ոք դա չի ցանկանում»:
Րաֆֆի Հովհաննիսյանը բարձր գնահատեց «Սասնա ծռեր» խմբի անդամների կողմից ՊՊԾ գնդում գտնվող պատանդների ազատ արձակումը՝ այդ քայլը որակելով մարդու կյանքի նկատմամբ ամենաբարձր գնահատականը:
Դիտարկմանը, թե իշխանությունն ասում է, որ զենքով հարցեր չեն լուծվում, Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ զենքը իշխանությունն է օգտագործել, և եթե վայր դնելու կոչ են անում, ապա թող բոլորը զենքերը վայր դնեն, որը վերաբերում է նաև իշխանությանը. «Որպեսզի խնդրի լուծումը բանակցային ճանապարհով գտնվի, պետք է բոլորը զենքերը վայր դնեն, այլապես հիմա գտնվում ենք վտանգի նախաշեմին»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)