ՆԱՏՕ-ն բաց է բոլոր ժողովրդավարական երկրների համար. ՀՀ-ում Լեհաստանի դեսպան
ԱՐԽԻՎ
ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Եժի Նովակովսկին կարծում է, որ հուլիսի 8-9-ը Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը պատմական իրադարձություն էր:
«Գագաթնաժողովի ընթացքում մենք որոշեցինք դադարեցնել այն գործընթացը, որը թուլացնում է արեւմտյան աշխարհը, քանի որ ակնհայտ է՝ վերջին ժամանակներում Արեւմուտքը սկսել է թուլանալ: Վարշավայի գագաթնաժողովը եւս մեկ անգամ հիշեցրեց, թե որն է Արեւմուտքի առաքելությունը համընդհանուր ժողովրդավարական սկզբունքների համատեքստում: ՆԱՏՕ-ն պատրաստ է դիմակայել հարեւան տարածաշրջաններում խորացող անկայունության դեմ: Եվ գագաթնաժողովում մենք շեշտեցինք ՆԱՏՕ-ի գործունեության այդ կարեւորագույն դերը'ուղղված դաշնակիցների տարածքների պաշտպանու թյանը»,- ասաց Լեհաստանի դեսպանը:
Որպես եւս մեկ կարեւոր կետ Եժի Նովակովսկին ընդգծեց ՆԱՏՕ-ի բաց քաղաքականության հաստատումը:
«ՆԱՏՕ-ն բաց է բոլոր ժողովրդավարական երկրների համար, որոնք ունակ են պատասխանատվություն վերցնել անդամակցությունից բխող բոլոր պարտավորությունների համար: Եւս մեկ նկատառում, որը թերեւս նույնպես կարեւոր է այս գագաթնաժողովի մասին խոսելիս, ուղերձն էր Ռուսաստանի Դաշնությանը, այն է' ՆԱՏՕ-ի արեւելյան թեւի հզորացումը ուղղված չէ Ռուսաստանի դեմ»,- եզրափակեց Լեհաստանի դեսպանը:
Հուլիսի 8-9-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացավ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որին մասնակցում էին Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների առաջնորդները' այդ թվում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման: Արևմտյան պետությունների ղեկավարներից բացի գագաթնաժողովին մասնակցում էին նաև ԴաշինքÕ « հետ համագործակցող երկրների ղեկավարները, այդ թվում' Հայաստանի և Ադրբեջանի նախագահները:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)