Պատգամավորն ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար ստորագրահավաք է նախաձեռնել
ԱՐԽԻՎ
Պարեկապահակային ծառայության գնդի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու համար Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առաջարկում է հրավիրել արտահերթ նիստ: Լրագրողների հետ զրույցում պատգամավորը հայտնեց, որ նախաձեռնել է ստորագրահավաք, անհրաժեշտ է առնվազն 44 պատգամավորի ստորագրությո ւն նիստն անցկացնելու համար: Նրա խոսքով' մինչ այդ պահը ստորագրել են ինքն ու «Ժառանագություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը, անկախ պատգամավոր Ալեքսան Արզումանյանը միանալու ցանկություն է հայտնել: Պատգամավորն առաջարկում է արտահերթը նիստը հրավիրել հուլիսի 28-ին' ժամը 17:00-ին:
Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն մեզ հետ զրույցում նշեց, որ ըստ Կանոնակարգ օրենքի, արտահերթ նիստ կարող է հրավիրվել, եթե նախաձեռնում է ՀՀ նախագահը, կառավարությունը կամ ԱԺ պատգամավորների 1/3-ը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)