ԱՄՆ դեսպանատունը մտահոգիչ է համարում ՊՊԾ գնդի տարածքում բուժանձնակազմին պահելու մասին հաղորդումները
ԱՐԽԻՎ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ողջունում է Էրեբունիում տիրող իրավիճակի վերաբերյալ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հուլիսի 26-ի հայտարարությունը, որտեղ նա փաստում է, որ ուշադիր հետևում է իրադարձություններին և ձեռնամուխ լինում քայլերի, երբ օրինախախտումներ են լինում:
Հայաստանում ԱՄՆ դեսպանության տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Մենք ողջունում ենք և միանում շարունակաբար զսպվածություն դրսևորելու վերաբերյալ բոլոր կողմերին ուղղված նրա կոչին: Հուլիսի 26-27-ի զարգացումները հաշվի առնելով' մենք բոլոր կողմերին հորդորում ենք ցուցաբերել առավելագույն զսպվածություն, գործել օրենքի սահմաններում ու հանդես բերել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման հանձնառություն: Մեզ համար հատկապես մտահոգիչ են Էրեբունու ոստիկանական շենքում բուժանձնակազմին պահելու մասին մամուլի հաղորդումները: Այսպիսի գործողություններն անընդունելի են, և եթե համապատասխանում են իրականությանը, ապա կոչ են ք անում անհապաղ ազատ արձակել այս անձանց»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)