Մոսկվայում տեղի ունեցած փորձագիտական հանդիպման ընթացքում քննարկվել է ԵԱՏՄ թվային տարածք ձեւավորելու գործընթացը
ԱՐԽԻՎ
Մոսկվայում տեղի է ունեցել աշխատանքային խմբի փորձագիտական հանդիպում' ուղղված ԵԱՏՄ թվային տարածք ձեւավորելու առաջարկությունների մշակմանը: Այս մասին տեղեկացրել են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից:
Միջոցառմանը մասնակցել են տարբեր հաստատությունների, գիտական կառույցների համալսարանների ներկայացուցիչներ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ Կարինե Մինասյանը կարեւորել է թվային ակտիվների ստեղծմանն ուղղված ծրագրերի իրականցումը ԵԱՏՄ թվային տնտեսության զարգացման համատեքստում: «Թվային տնտեսությունը տաղանդների տնտեսություն է»,- ընդգծել է նա:
ԵԱՏՀ թվային տրանսֆորմացիայի գծով ղեկավար Ալեքսանդր Պետրովն ընդգծել է, որ պետք է լինել թվային տրասնֆորմացիայի ակտիվ մասնակիցներ, ձեւավորել հմտությունների զարգացման կենտրոններ' հիմնված ցանցային սկզբունքի վրա:
Ծրագրային հանդիպումների շրջանակներում, որոնք մեկնարկելու են օգոստոսի 3-ին, նախատեսվում է լուծումներ տալ միջոլորտային թվային տնտեսական գործընթացներում առկա խնդիրներին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)