Գյումրիում բերման են ենթարկվել բողոքի ակցիա անցկացնող ակտիվիստները
ԱՐԽԻՎ
Ոստիկանությունն այսօր Գյումրիի թատերական հրապարակից ակտիվիստների է բերման ենթարկել: Առայժմ հայտնի է բերման ենթարկված ակտիվիստներից Ղարիբ Հարությունյանի անունը:
Գյումրեցի երիտասարդները արդեն մի քանի օր է Թատերական հրապարակում ակցիաներ են անցկացնում ի պաշտպանություն ՊՊԾ գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի, նաև իրենց բողոքն արտահայտում այս օրերին իրականացվող զանգվածային ձերբակալությունների դեմ:


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում