Եվրախորհրդի գլխավոր քարտուղարն անդրադարձել է Երեւանում տեղի ունեցող իրադարձություններին
ԱՐԽԻՎ
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Տյուրբյոռն Յագլանդը անդրադարձել է Երեւանում տեղի ունեցող իրադարձություններին:
«Ես մտահոգությամբ եմ հետեւում անդամ պետություն Հայաստանում տեղի ունեցող դեպքերին, որտեղ արդեն մի քանի օր է զինված խումբը պատանդներ է պահում Երեւանի ոստիկանական բաժանմունքում: Օրենքի ուժով գործող պետություններում հակամարտությունները պետք է լուծվեն քաղաքական երկխոսության միջոցով' հարգելով ժողովրդավարական նորմերը եւ ստանդարտները: Ուստի, կոչ եմ անում այն մարդկանց, ովքեր կապ ունեն այս վտանգավոր իրավիճակի հետ, վերադառնալ ժողովրդավարական միջոցների կիրառմանը: Ժողովրդավարությունը, մարդու իրավունքները եւ օրենքի ուժը պետք է հաղ թեն: Հավաքների ազատությունը պետք է լիովին հարգվի»- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)