ԲՀԿ քաղաքական խորհրդի հայտարարությունը
ԱՐԽԻՎ
Հայրենակիցնե՛ր, այն, ինչ տեղի ունեցավ հուլիսի 29-ին, անընդունելի և խստորեն դատապարտելի է: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քանիցս հանդես է եկել հորդորով ՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծել բացառապես փոխզիջումների և երկխոսության ճանապարհով:
«Բարգավաճ Հայաստան»-ը խստորեն դատապարտում է իրենց մասնագիտական պարտականությունը կատարող լրագրողների և անզեն քաղաքացիների հանդեպ իրավապահների կողմից կիրառված ՝ ոչ համարժեք ուժը և կոչ անում անհապաղ պատժել մեղավորներին: Այո՛, մեր երկրում կան բազմաթիվ համակարգային լրջագույն խնդիրներ, որոնք օր առաջ հրատապ լուծում են պահանջում: Սակայն, բոլոր խնդիրները պետք է լուծվեն բացառապես իրավական դաշտում ՝ երկխոսության և փոխզիջումների ճանապարհով:
Մեկ բան հստակ է ՝ զիջում չի նշանակում պարտություն. պարտվողներ և հաղթողներ չեն լինելու. խաղաղ հանգուցալուծում չգտնելու դեպքում պարտվելու ենք բոլորս և առաջին հերթին ՝ Հայաստանի Հանրապետությունը: Կրկին կոչ ենք անում կողմերին ՝ րոպե առաջ գնալ երկխոսության և պատրաստ լինել զիջումների, ձեռնպահ մնալ բռնության կոչերից և ուժի կիրառումից: Ստեղծված իրավիճակից միակ ելքը երկխոսությունն ու փոխզիջումներն են: Այլ ելքեր չկան և չպետք է լինեն: Դիմում ենք բոլոր քաղաքական ուժերին ՝ մեկտեղել ջանքերը խաղաղ հանգուցալուծման ելքեր գտնելու համար:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր խորին ցավակցությունն է հայտնում այսօր դիպուկահարի կրակոցից սպանված Յուրա Տեփանոսյանի ընտանիքին:
ԲՀԿ քաղաքական խորհուրդ


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)