Ինքնահրկիզում Բաղրամյան փողոցում կամ Հայաստանի «Բուազիզին»…
ԱՐԽԻՎ
Երեկ երեկոյան Ազատության հրապարակից մեկնարկած երթի ավարտը Բաղրամյան փողոցում զուգորդվեց ուշագրավ գործողությամբ: Ժամը 23:30-ի սահմաններում, Բաղրամյան փողոցում, մի քաղաքացի ինքնահրկիզման փորձ արեց:
Հիշեցնենք, որ 2010թ-ի դեկտեմբերի 17-ին, թունիսցի Մուհամմադ Բուազիզին ինքնահրկիզվեց: Մի քանի օր անց՝ 2011 թ-ի հունվարի 14-ին, երկրի 23 տարիների անպարտելի նախագահ Զին էլ Աբդին Բեն Ալին ճողոպրեց Սաուդյան Արաբիա: Բուազիզիի ինքնահրկիզման հետևանքը դարձավ Արաբական գարունն ու մուսուլմանական աշխարհում ծայր առած փոփոխությունները և հեղափոխություններ:
Նշենք ,որ արաբական աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների բոլոր դեպքերը չէ, որ ավարտվեցին հաջողությամբ: Որոշ քաղաքագետներ դա ուղղակիորեն կապում են վերակառուցման ծրագրի բացակայության հետ:
Հուսանք, որ Հայաստանում սկսած այս պահանջատիրական շարժման համակարգողները հաշվի կառնեն Արաբական գարնան բացթողումները և «Հայկական Բուազիզիի» ինքնահրկիզումը ինքնանպատակ չի լինի:
Միքայել Նազարյան
Լուսանկարը՝ PanARMENIAN-ի


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)