Ոստիկանները զենք են հայտնաբերել Բյուրական և Ագարակ գյուղերի խաչմերուկում կանգնեցրած ավտոմեքենայից
ԱՐԽԻՎ
ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները հուլիսի 31-ին, ժամը 18.55-ին Բյուրական և Ագարակ գյուղերի ճանապարհների խաչմերուկում կանգնեցրել են 1974 թ. ծնված Ռուստամ Հ.-ի վարած «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան, որի բեռնախցիկում հայտնաբերվել է «ՕՊ-ՍԿՍ» տիպի, 7,62 մմ տրամաչափի հրազեն՝ առանց համապատասխան փաստաթղթերի: Զենքի խզակոթի վրա ամրացված է եղել 7,62 մմ տրամաչափի 8 փամփուշտ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, Ռուստամ Հ.-ի ուղևորը՝ 1969թ. ծնված Արտակ Մ.-ն, հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանում է իր բարեկամ Համլետին:
Կատարվում է հետաքննություն:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)