Չինաստանում պորտալ-ավտոբուս են գործարկել
Հասարակություն
Չինաստանում սկսել են պորտալ-ավտոբուսի փորձարկումները: Փոխադրամիջոցը նախատեսված Է երկրորդ հարկում ուղեւորների փոխադրման համար՝ նրանց տակ թողնելով ազատ երկգոտի ճանապարհը:
Փորձարկումներն անցկացվում են Ցինհուանդաոյի քաղաքային օկրուգում, որը գտնվում Է Հուբեյ արեւելյան նահանգում, որտեղ TEB-1 պորտալ-ավտոբուսն անցել Է հատուկ մայրուղով:
Ստեղծողների մտահղացմամբ՝ պորտալ-ավտոբուսը կարող Է փոխադրել մինչեւ 300 ուղեւոր: TEB-1-ի երկարությունը հասնում Է 22 մետրի, լայնությունը՝ 7,8 մետրի, իսկ բարձրությունը՝ 4,8 մետրի: Այն տեղաշարժվում Է հատուկ ռելսային ճանապարհով:
TEB-1-ն առաջին անգամ ներկայացվել Է 2016 թվականի մայիսին Պեկինի միջազգային ցուցահանդեսում: Փոխադրամիջոցի ստեղծման նպատակը քաղաքային օկրուգի ճանապարհների բեռնաթափումն Է: TEB-1 ավտոբուսի նկատմամբ հետաքրքրություն են հանդես բերել Բրազիլիան, Ֆրանսիան, Հնդկաստանը եւ Ինդոնեզիան:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում