Իսպանական ոստիկանությունը ֆլեշմոբը շփոթել է ահաբեկչության հետ
Հասարակություն
Իսպանիայի ոստիկանությունը բերման է ենթարկել գերմանացի վեց կին զբոսաշրջիկների, ովքեր փորձել են ֆլեշմոբ կազմակերպել առափնյա Ժիրոն քաղաքում: Այս մասին հայտնել է Կատալոնիայի ոստիկանությունը:
Քաղաքացիները գերմանացի զբոսաշրջիկներից մեկին շփոթել են հանրահայտ աստղերից մեկի հետ և փորձել լուսանկարվել նրա հետ: Հավաքված ամբոխի մեջ հրմշտոց և իրարանցում է սկսել, ինչն էլ ոստիկաններին հիշեցրել է Ֆրանսիայի Նիս քաղաքում այս տարի տեղի ունեցած ահաբեկչության տեսարանը: 20-25 տարեկան զբոսաշրջիկներին բերման են ենթարկել: Նրանց մեղադրանք է առաջադրվել հասարակական կարգը խախտելու համար՝ չնայած այն հանգամանքին, որ ոստիկանությունն արդեն իսկ ընդունել է շփոթմունքի փաստը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում