ԱՄՆ-ի Delta ավիաընկերությունը ևս 250 ավիաչվերթ է չեղարկել նախորդ օրվա խափանման պատճառով
ԱՐԽԻՎ
Միացյալ Նահանգների Delta Air Lines ավիաընկերությունն օգոստոսի 9-ին հարկադրված է եղել չեղարկելու ևս 250 չվերթեր՝ կապված համակարգչային համակարգի անսարքությունների հետ, տեղեկացնում է Associated Press գործակալությունը:
Ըստ որում նախորդ օրը Delta Air Lines-ն արդեն հազար չվերթ էր չեղյալ հայտարարել, ևս երեք հազարը ուշացել էր:
Ավիաընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ այդ խափանման պատճառ է դարձել Ատլանտայում կարճ միացումը: Համակարգի անսարքությունները նաև ազդել են տոմսերի առցանց-ամրագրման, ընկերության կայքի և սմարթֆոնների համար դրա հավելվածի աշխատանքի վրա:
Մի քանի ժամ անց անսարքությունը վերացրել են, սակայն դրա հետևանքները մինչև հիմա էլ զգացվում են, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)