Վերաքննիչը մերժել է «Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Վարդանյանի որդու կալանքի որոշման բողոքարկումը
ԱՐԽԻՎ
Այսօր՝ օգոստոսի 9-ին ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբի անդամներին օժանդակելու մեջ մեղադրվող 35-ամյա Մարտուն Վարդանյանի կալանքի որոշման բողոքարկումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է նրա փաստաբան Ստեփան Ոսկանյանը: Նա նշել է, որ Մարտուն Վարդանյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է։
«Նա մեղադրվում է խմբին օժանդակելու մեջ, սակայն, դատարան ներկայացված նյութերում ընդամենը մեկ ապացույց կա, որը, ըստ վարույթն իրականացնող մարմնի, հիմք է հանդիսացել կասկածը հաստատելու: Հեռախոսազրույցի գաղտնալսման արձանագրությունն է այդ ապացույցը, որտեղ զուտ առօրյա խոսակցություն է ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող իր հոր հետ»,-ասաց նա:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն