Էրդողանը Պուտինին անվանել է թանկագին ընկեր
ԱՐԽԻՎ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Թուրքիայի և ՌԴ-ն պատրաստ են հարաբերությունների կարգավարոմանը: Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, Էրդողանը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների նորմալացումը հնարավոր է դարձել քաղաքական կամքի և երկու երկրների քաղաքացիական հասարակությունների աջակցության շնորհիվ: Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան և ՌԴ-ն փոխհարաբերությունների բարելավման նպատակով «վերցրել են այնպիսի մակարդակ, որը կարող է օրինակ ծառայել այլ երկրներին»:
«Իմ թանկագին ընկերն է Վլադիմիր Պուտին. և նա, և ես ցուցաբերեցինք նմանատիպ դիրքորոշում երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործում»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը:
Նա շեշտել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան պետք է օգտագործեն հարաբերությունների կարգավորման քայլերը՝ «տարածաշրջանում կայունության ապահովման համար»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)