«Ժողովուրդ». Շուշան Պետրոսյանը լավ զրուցակից է Սերժ Սարգսյանի համա՞ր
ԱՐԽԻՎ
ՀՀԿ անդամ, երգչուհի Շուշան Պետրոսյանը, «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, հաճախ է այցելում Սերժ Սարգսյանի նախագահական նստավայր:
Ասում են՝ Շուշանը հետաքրքիր զրուցակից է, և նրանք բավականին երկար զրուցում են, ինչը երբեմն հարուցում է նախագահական նստավայրի աշխատակիցների դժգոհությունը: Նրանք չեն կարողանում իրենց հուզող հարցերի վերաբերյալ իմանալ Սերժ Սարգսյանի տեսակետը:
«Ժողովուրդ»-ը փորձել է Շուշան Պետրոսյանից պարզել, թե ի՞նչ են այդքան հաճախ քննարկում Սերժ Սարգսյանի հետ:
«Վայ, իսկապե՞ս: Չէ, շատ հաճախ չենք հանդիպում, վերջին անգամ հանդիպել եմ իմ համերգի ժամանակ և ՀՀԿ-ի շենքում ընտրությունների հաջորդ օրը, երբ ասացին, որ մենք մեծամասնություն ենք կազմում»,- պատասխանել է Շուշանը:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի